Հեղափոխությունը կերտել է ՀՀ քաղաքացին. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում հեղափոխությունը մեկ հոգի չի արել, այլ հարյուր հազարները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Նոյեմբերյանում  բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առանց ձեր աջակցության՝ հնարավոր չի որեւէ բան անել, եւ հնարավոր չի լինելու անել: Առանց ձեր աջակցության՝ չէի կարող լինել ՀՀ վարչապետ: Երբ հեղափոխությունը սկսեցինք, խորհրդարանում ունեինք մի քան ձայն: Ժողովուրդն է որոշել, որ ես պետք է լինեմ վարչապետ: Մայիսի 8-ին ես Հանրապետությսն հրապարակում ասացի՝ հաղթանակն այն չէր, որ ես ընտրվեմ վարչապետը, հաղթանակն այն էր, որ դուք որոշեցիք, որ ես ընտրվեմ վարչապետ: Սա է հեղափոխությունը, եւ դրա կերտողը ՀՀ քաղաքացին է»,- հայտարարել է վարչապետը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ