Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Պուտինի առաջարկը

Այսօր Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ նոր կառավարությունը կարող է խթան հաղորդել Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերություններին, այդ թվում՝ ռազմատեխնիկական եւ զբոսաշրջային ոլորտներում:

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին անցած տոների առթիվ եւ պատմել, որ շատ հետաքրքիր էր հետեւել Կարմիր հրապարակում տեղի ունեցած զորահանդեսին: «Մենք շատ տպավորված ենք այն ձեռքբերումներով, որոնք այժմ ունի ռուսական ռազմարդյունաբերական համալիրը: Եվս մեկ անգամ շնորհակալություն այս հնարավորության համար», ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տեղեկացնենք, որ այս անգամ մայիսի 9-ին Մոսկվայում ցուցադրվել են ռուսական սպառազինության նորագույն մոդելները: Ո՞ր զինատեսակներն են տպավորել Նիկոլ Փաշինյանին եւ ի՞նչ է նա ցանկանում ունենալ հայկական բանակում: Նիկոլ Փաշինյանն ակնարկու՞մ է, որ եթե Հայաստանը շարունակի Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, ցանկալի կլինի վաճառել ոչ թե 80-ականների, այլ նորագույն զենք:

Ի պատասխան Վլադիմիր Պուտինն ասել է, որ «առաջանցիկ տեմպերով աճում են ոուսական շուկա հայկական գյուղատնտեսական ապրանքների մատակարարման ծավալները»: «Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այն, այլև բազմապատկել: Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ մաղթել կառավարության ղեկավարի պաշտոնում և հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն կերպ, ինչպես եղել է մինչ այժմ: Մենք նույն ակտիվությամբ կաշխատենք միջազգային ասպարեզում, միջազգային կազմակերպություններում, սկսած Միավորված ազգերի կազմակերպությունից, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը մշտապես աջակցել են միմյանց», — ասել է Պուտինը:

Ռուսաստանը միշտ Հայաստանին դիտարկել է որպես «լրացուցիչ» ձայն ՄԱԿ-ում, որտեղ այժմ բարեփոխման գործընթաց է սպասվում: Կան նախաձեռնություններ, ըստ որոնց՝ Ռուսաստանը կարող է զրկվել Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքից: Առաջարկվում է որոշ հարցեր ԱԽ-ից տեղափոխել Գլխավոր ասամբլեա, իսկ այդտեղ Հայաստանի ձայնը կարող է Ռուսաստանի համար կարեւորագույն դեր ունենալ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ