Երեխային իր սխալների համար հարվածելու փոխարեն հետևեք մասնագետների կողմից տրված այս 3 խորհուրդներին

Թեև շատ ծնողներ պնդում են, որ երեխային ծեծով պատժելը վնասակար չէ, մասնագետները չեն համաձայնվում այդ ամենի հետ՝ պնդելով, որ դա սխալ դաստիարակման մեթոդ է։

Բռնությունը համարվում է դաստիարակման ամենասուր խնդիրներից մեկը։ Սակայն որոշ ծնողները համարում են, որ եթե հարվածեն իրենց երեխային դաստիարակման նպատակներով, ապա նա կդառնա ավելի կարգապահ։

Որոշ ծնողներ համարում են, որ դա կոպիտ վարվելակերպէ, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի զարգացման վրա։ Դրա համար էլ նրանք գերադասում են դաստիարակելու և երեխային ավելի կարգապահ դարձնելու այլ միջոցներ։

Մեր օրերում մասնագետների մեծամասնությունը համաձայնվում է այն մտքի հետ, որ երեխային ծեծելը բացասական ազդեցություն է ունենում նրա զարգացման վրա։

Ահա, թե ինչու ծնողները, ովքեր դեռ շարունակում են այդ մեթոդով դաստիարակել երեխային, պետք է վերանայեն իրենց պատժի մեթոդը։

Երեխային հարվածելու փոխարեն, փորձեք հետևել մասնագետների տված հետևյալ 3 խորհուրդներին։

1. Ցույց տվեք նրա վատ վարքագծի հետևանքները։

Հարվածելու փոխարեն դուք կարող եք պատմել ձեր երեխային իր վատ պահվածքի հետևանքով առաջացած հետևանքները։ Օրինակ, եթե նա չի ուտում իր ընթրիքը, ապա նա չի կարող նայել հեռուստացույց կամ էլ խաղալ խաղալիքներով։

Հետևանքները օգնում են երեխային հասկանալ, թե ինչ կլինի, եթե շարունակի չլսել իր ծնողներին։ Այսպիսով, դա կլինի լավագույն այլընտրանքը, քանի որ այս մեթոդը չի բերի ֆիզիկական վնասվածքների։

2. Եղեք հետևողական

Եթե ձեր երեխան իրեն վատ է պահում, ձեզ հարկավոր է միշտ պահել ձեզ ըստ այն կանոնների, որոնց մասին զգուշացրել եք երեխային։

Ձեր երեխան կարող է փորձել համաձայնության գալ ձեզ հետ։ Դուք կարող եք նրան ներել՝ այդպիսով թույլ տալով գնալ նույն քայլին մյուս անգամ։ Այնուամենայնիվ, այդպիսի գործողությունը միայն նվազեցնում է առաջին մեթոդի արդյունավետությունը։ Երեխաները պետք է հասկանան, որ եթե խոսքը գնում է կարգապահության մասին, ուրեմն վատ արարքի բացասական հետևանքները անխուսափելի են լինելու։

3. Խրախուսեք լավ արարքի համար

Խրախուսանքը նույնպես շատ կարևոր է երեխայի համար։ Դուք կարող եք անել որևէ հաճելի մանրուք, շնորհակալություն հայտնել լավ արարքի համար, հնչեցնել հաճոյախոսություններ։

Իսկ եթե երեխան հասել է հաջողությունների դպրոցում կամ նա օգնել է ծնողներին, ապա պետք է նրանց պարգևատրել ինչ-որ մի բանով։ Օրինակ, թողնել նրան անել այն ինչ նրան դուր է գալիս։

Միանգամից մտածեք, երեխային հարվածելուց առաջ։ Դուք պետք է հասկանաք, որ այդպիսի մեթոդը ոչ միշտ է սովորեցնում լսել ծնողներին։ Երբեմն ծնողները այդպիսով փորձում են արտահայտել սեփական տրամադրության անկումը կամ հիասթափությունը։ Եվ արդյուքնում տուժում է անմեղ երեխան։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ