Ծանոթությունների կայքեր այցելելը հավասարազոր է ամուսնական դավաճանության


Իտալիայի դատարանի վճռի համաձայն՝ ծանոթությունների կայքեր այցելելը ամուսնական դավաճանություն է։ Նման վճիռ դատարանը կայացրել է Բոլոնիայից ամուսինների գործը քննարկելով, հաղորդում է RMF FM-ը։

Իտալուհին տնից հեռանալու և ամուսնալուծվելու որոշում է կայացրել, երբ նկատել է, որ ամուսինը ծանոթությունների կայքերում տարբեր կանանց տվյալներ է ուսումնասիրում։ Դատավորները հանգել են եզրակացության, որ համացանցը «ամուսինների միջև վստահությունը խաթարող գործոն է և ճգնաժամի է հանգեցնում, որն էլ ամուսնալուծության համար հիմք է ծառայում»։

Գերագույն դատարանը մերժել է նախկին ամուսնու բողոքարկումը, որը ցանկացել է կնոջը մեղադրել ամուսնական պարտականությունները չկատարելու մեջ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ