Հայկոյի առաջին ակումբային համերգը, Անահիտի հետ դուետը և հայտնի հյուրերը

Ապրիլի 14-ին Yans ակումբում կայացավ Հայկոյի առաջին ակումբային համերգը. նա ներկայանում էր իր մենահամերգային ծրագրով: Հրավիրածների շարքում Քրիստինե Պեպելյանն էր, Հրաչ Քեշիշյանը՝ կնոջ հետ, Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանները, Հրաչուհի Ութմազյանը: Հայտնի և սիրված երգեր, ջերմ հանդիսատես, ինչպես նաև անակնկալներ. BlogNews.am-ը ներկա է եղել համերգին և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

«Իմ մենահամերգի ժամանակ ես ավելի լարված էի, այն մտերմիկ միջավայրը չէի կարողանում ստանալ և երբ համերգից դուրս էի եկել, չէի կարողանում հասկանալ՝ ինչպես էր անցել: Ես ուրախ եմ, որ կան մարդիկ, ովքեր առաջին անգամ են այս ծրագիրը դիտելու: Այսօրը ինձ համար գրվելու է իմ երգարվեստի պատմության գրքում, դուք բոլորդ այնտեղ լինելու եք: Իմ երաժիշտ ընկերները ինձ միշտ ասում են՝ քո համերգներին մի տեսակ ուրիշ մարդիկ են գալիս»,- այսպես ողջունեց երգիչը հյուրերին:

Փետրվարին Հայկոն ներկայացրեց իր նոր՝ «Սիրում եմ» տեսահոլովակը․ ռեժիսորը Ավիկ Սանիչն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Մենահամերգի ժամանակ երգը չհնչեց, բայց ակումբում ներկա հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու:

Մենահամերգին ներկա էր Քրիստինե Պեպելյանը։ Ինչպես Հայկոն նշեց, նա միակ արտիստն է, ում հետ երեք դուետ ունի: Զույգը կատարեց «Ուշացած խոսքեր» հայտնի երգը, որը ձայնագրել էին 2003 թվականին. «Ես՝ որպես հանդիսատես, պարզապես վայելեցի համերգը: «Ուշացած խոսքեր» երգը մեզ համար շատ թանկ է, այն կարծես մեզանից մեծ լինի»:

Հայկոյի և Ռազմիկ Ամյանի «Ես կամ նա» երգը երգիչը կատարեց Նիկ Էգիբյանի հետ: Երեկոյի անակնկալներից մեկն էլ նրա և Անահիտ Սիմոնյանի դուետն էր։ Չնայած կատարում էին Հայկոյի և Հռիփսիմե Հակոբյանի «Քո սերը մի ուրիշ աշխարհ է» երգը, բայց առաջին անգամ էին միասին բեմում. «Ձեր օգնությամբ պետք է այնպես լինի, որ մենք այլևս տանը չվիճենք, քանի որ այսօր իմ շատ սիրած երգը երգելու եմ իմ սիրելի Անահիտ Սիմոնյանի հետ»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ