9 բան, որոնց մասին արժե իմանալ, եթե սիրահարվել եք Առյուծի

Առյուծը հորոսկոպի ամենավառ, կրակոտ ու կրքոտ նշաններից է, ու եթե ձեզ հենց նա է բաժին հասել որպես զուգընկեր, ուրեմն՝ ձեր բախտը բերել է, բայց նա ձեզ ավելի կգնահատի, եթե հետևեք այս 9 կարևոր խորհուրդներին։

1. Ժամանակ առ ժամանակ թողնել Առյուծին լինել մի փոքր էգոիստ

Հոգեբանները վստահ հայտարարում են, որ երբ մարդիկ իմանում են իրենց հորոսկոպի նշանը (և հատկապես նրա առանձնահատկությունները), դա ուժեղ ազդեցություն է ունենում այն բանի վրա, թե ինչպես են իրենք ընդունում իրենց այնպիսի հոգեբանական էֆեկտների շնորհիվ, ինչպիսիք են ինքնակարգավորումն ու սեփական վարքագծին հետևելը։ Այլ կերպ ասած՝ կարդալով մեր նշանի բնավորության մի քանի գծերի մասին, մենք սկսում ենք գոնե մի փոքր հավատալ, որ ունենք այդ գծերը, հատկապես եթե կան փաստեր, որ հավաստում են դա։
Ձեր սիրելի Առյուծը կարող է իմանալ իր նշանի ամենաբնութագրական գծերի մասին կամ էլ նույնիսկ լսած չլինել, բայց ամեն դեպքում նա իրենց հիանալի մարդ է համարում ու որոշ չափով վստահ է, որ աշխարհը պտտվում է նրա շուրջ։ Երբեմն դա կարող է հասնել այն աստիճանի, որ բացահայտ էգոիզմ թվա, բայց դուք պետք է ընդունեք, որ մեծամասամբ ձեր զուգընկերն իսկապես հիանալի մարդ է ու իսկապես արժանի է այն ամենին, ինչ ուզում է։

2. Հասկանալ, որ նա անուղղելի էքստրովերտ է

Աստղագուշակությամբ զբաղվող հետազոտողները, որոնք հետևում են, թե ինչպես են հորոսկոպի նշանները դրսևորում իրենց բնավորության գծերը, կարծում են, որ երբ հորոսկոպի նշաններն իմանում են, թե բնավորության ինչ գծեր «պետք է» ունենան, դա նրանց ստիպում է իսկապես ձեռք բերել այդ գծերը, ու սա ամենից շատ հատկանշական է ամռանը ծնվածներին, ովքեր ավելի էքստրովերտ են մյուսների համեմատ, ու ձեր Առյուծը հենց այսպիսին է։

3. Չմոռանալ հիշեցնել նրան, որ նա անկրկնելի է

Որպես կանոն, Առյուծները սիրում են լսել գովեստի խոսքեր ու իրենց սիրված զգալ, իսկ եթե այդ խոսքերը հնչեն ձեզնից, նրանք դրանից իրենց առանձնահատուկ լավ կզգան. չէ՞ որ նրանք գնահատում են ձեր կարծիքն ու վստահում դրան։ Ավելի հաճախ գովեք նրան։

4. Նրանց տալ միայն լավագույնը (այն, ինչ նրանց իսկապես պետք է)

Երբ ձեր զուգընկերն Առյուծ է, նրա համար նվեր գնելը հեշտ չի լինի։ Նրանք սիրում են լավ ու որակյալ բաներ։ Խորհուրդ ենք տալիս նախօրոք գումար խնայել, որպեսզի կարողանաք նրանք գնել արժեքավոր մի բան։

5. Նրա անկեղծությունն ու ճշտախոսությունը որպես անձնական վիրավորանք չընդունել

Առյուծներն առանձնանում են նրանով, որ միշտ ամեն ինչի մասին ունեն իրենց կարծիքը՝ ներառյալ այն հագուստն ու զարդերը, որ դուք կրում եք։ Նրանք չեն ամաչում այդ կարծիքն արտահայտելուց, նույնիսկ եթե այն բացասական է։

6. Լինել ռոմանտիկ

Ինչպես մենք արդեն նշել ենք, Առյուծները սիրում են գտնվել ուշադրության կենտրոնում, սիրում են նաև բոլոր կողմերից շրջապատված լինել ռոմանտիկ մարդկանցով։ Այնպես արեք, որ նա իրեն յուրահատուկ մեկը զգա, գրկեք ու համբուրեք նրան կամ ինչ-որ հաճելի անակնկալ մատուցեք։

7. Չկանգնել նրա ու նրա հպարտության մեջտեղում

Ձեր սիրելի Առյուծը հավատարիմ ու նվիրված է այն քիչ մարդկանց, ում հաջողվել է մտնել նրա մտերիմ մարդկանց նեղ շրջանակ, ու նա երբեք չի խաթարի իր ստանձնած պատասխանատվությունը։

Առյուծն ունի արժանապատվության մեծ զգացում։ Եթե նա ընտրել է ձեզ, կարող եք վստահ լինել, որ քանի դուք միասին եք, նա կնկատի միայն ձեզ։

8. Փորձել չխանդել նրա բազմաթիվ երկրպագուներին

Արդեն նշեցինք, որ նրանք հավատարիմ են իրենց ընտրյալին, այնպես որ, չեն ստի ու դավաճանի ձեզ։ Բայց միևնույն ժամանակ նրանք սիրում են լինել ուշադրության կենտրոնում ու դառնալ հիացմունքի առարկա։

9. Լինել հետաքրքիր ու մի փոքր անմատչելի

Առյուծը սիրում է պայքարել իր ցանկալիին հասնելու համար։ Սա չի նշանակում, որ պետք է ձևացնեք, թե նա ձեզ համար մեկ է, բայց մի փոքր անմատչելի երևացեք։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ