10 տարի ՀՀ առաջին տիկին. ինչպես են փոխվել Ռիտա Սարգսյանի եկամուտներն այս ընթացքում. (Photo)

Երկուշաբթի՝ ապրիլի 9-ին Հայաստանը, ի դեմս Արմեն Սարգսյանի, կունենա նոր նախագահ, ուստիեւ` առաջին տիկին՝ ի դեմս Նունե Սարգսյանի։

Մենք արդեն ներկայացրել ենք ներկայիս առաջին տիկին Ռիտա Սարգսյանի լավագույն կերպարները, Ռիտա Սարգսյանի եւ Նունե Սարգսյանը ընդհանրությունները։ Ռիտա Սարգսյանը ՀՀ առաջին տիկինն է արդեն 10 տարի:

Ինչպե՞ս են վերջին տարիներին փոխվել առաջին տիկնոջ ֆինանսական կարողությունները. մեր հրապարակումն այդ մասին է։ Նկատենք, որ դրանք սկսած 2011 թվականից զգալիորեն նվազել են՝ 112 մլն դրամից դառնալով 18 մլն։

Wnews.am-ը, ուսումնասիրելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալները, ներկայացնում է առաջին տիկնոջ տարեկան հայտարարագրերը.

2011 թիվ.

Դրամական միջոցները՝ 112 մլն դրամ։

Տարեկան եկամուտը՝ 17 մլն 525 հազար դրամ, որից 9 մլն-ը՝ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը, 8.5 մլն-ը՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած)։

2012 թիվ.

Դրամական միջոցները՝ 117 մլն դրամ։

Տարեկան եկամուտը՝ 12 մլն դրամ։

2013 թիվ.

Դրամական միջոցները՝ 106 մլն. 225 հազար դրամ։

2014 թիվ.

Դրամական միջոցները՝ 107 մլն 340 հազար դրամ։

Տարեկան եկամուտը՝ 8 մլն 901 հազար դրամ։

2015 թիվ.

ՀԻվանդ հոդերը կապրեն նոր կյանքով:

Առաջին տիկնոջ դրամական միջոցները զգալիորեն նվազել են. 15 մլն 280 հազար դրամ։

Տարեկան եկամուտը՝ 12 մլն 102 հազար դրամ։

2016 թիվ.

Դրամական միջոցները՝ 17 մլն 950 հազար դրամ։

Տարեկան եկամուտը՝ 12 մլն 467 հազար դրամ։

2017 թիվ.

Դրամական միջոցները՝18 մլն 600 հազար դրամ։

Տարեկան եկամուտը՝ 10 մլն 553 հազար դրամ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ