Ռուսաստանի պատասխանը Ադրբեջանին. Իսկանդերների մեծ խմբաքանակ կտեղադրվի հայ-ադրբեջանական սահմանին

«Ժամանակ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Ռուսաստանը պատրաստվում է երրորդ վարկը տրամադրել Հայաստանին, որով Հայաստանը զենքի հերթական խմբաքանակն է գնելու Ռուսաստանից:

Ըստ մեր աղբյուրի՝ սա լինելու է Ռուսաստանի պատասխանը Ադրբեջանին, որը ոչ միայն հրաժարվում է Ռուսաստանից զենք գնել, այլև նախապատվությունը տալով թուրքական, պակիստանյան, իսրայելական և վերջերս էլ բելառուսական զենքի մատակարարներին, որ ավելի վատ է՝ հակաքարոզչական արշավ է սկսել ռուսական զինտեխնիկայի դեմ, հայտարարելով, որ այն անորակ է ու ոչ արդյունավետ:
Ռուսական այս վարկը, ի տարբերություն նախորդների, լինելու է անտոկոս և դրանով ձեռք բերված «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համալիրների ավելի մեծ խմբաքանակը տեղաբաշխվելու է Ադրբեջանին սահմանամերձ տարածքներում՝ նշանառության տակ վերցնելով ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները:

Ռուսներն ուզում են դրանով հասկացնել, որ եթե Ադրբեջանը իսկապես ուզում է ստուգել ռուսական զենքի որակն ու արդյունավետությունը, ապա Հայաստանը կարող է դա ցույց տալ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ