Գիտնականներ. էլեկտրոնային սիգարետները խանգարում են ծխելը թողնելուն

Էլեկտրոնային սիգարետների անցած ծխողներին ավելի դժվար է ազատվել նիկոտինային կախվածությունից։ Այսպիսի եզրակացության են եկել Ամերիկյան թերապևտների քոլեջի գիտնականները։ Իրենց հետազոտությունը նրանք հրապարակել են Annals of Internal Medicine ամսագրում։

Գիտափորձի մասնակից է դարձել 1357 ծխող։ Նրանք բոլորը որոշել են հաղթահարել իրենց կախվածությունը և դրա համար հատուկ կլինիկա են դիմել։ Նրանց մի մասին առաջարկել են փորձել սովորական սիգարետների այլընտրանքային տարբերակը։

Գիտափորձի մասնակիցների 27%-ը սկսել են էլեկտրոնային սիգարետներ ծխել։ Բայց դա նրանց գրեթե չի օգնել։ Նրանց միայն 10%-ն է կարողացել կես տարվա ընթացքում թողնել ծխելը։

Մասնակիցների 73%-ը էլեկտրոնային սիգարետներ չեն ծխել, և հաղթահարել կախվածությունը կարողացել է նրանց մեկ քառորդը՝ միևնույն ժամանակահատվածի ընթացքում։

Որոշ մասնակիցներ (ովքեր չէին ծխում էլեկտրոնային սիգարետներ) նիկոտինային կախվածության դեմ դեղամիջոցներ են փորձել։ Նրանց 30%-ը կարողացել է հրաժարվել ծխախոտից վեց ամսվա ընթացքում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ