Լցոնած կարտոֆիլ. այս ախորժելի ուտեստով կզարմացնեք ողջ ընտանիքին

Արդյոք կգտնվի՞ մեկը, ով չի սիրում կարտոֆիլը մսով: Ահա ձեզ ենք ներկայացնում մի շատ համեղ համադրություն՝ ախորժելի տեսքով:
 
Խճողակի (фарш) համար կարող եք օգտագործել ցանկացած միս:

Բաղադրիչները

  • Կարտոֆիլ — 15 հատ
  • Ֆարշ — 250 գրամ
  • Սոխ — 1 հատ
  • Տոմատի մածուկ՝ ըստ ճաշակի
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
  • Թթվասեր — 50 գրամ
  • Սերուցքային կարագ — 50 գրամ

Պատրաստումը

Կարտոֆիլի կեղևը մաքրեք և մեջտեղից կտրեք: Դրեք ջրով կաթսայի մեջ, թող կիսաեփ եփվի: Մսի ֆարշին ավելացրեք մանրացված սոխը, աղը, սև պղպեղը: Կարտոֆիլի մեջ փոսիկ բացեք և լցրեք ֆարշը: Առանձին ափսեի մեջ միասին խառնած թթվասերը, հալեցրած կարագը, տոմատի մածուկը բացեք ջրով և լցրեք վրան: Այն կարող եք պատրաստել մեկ ամբողջական կարտոֆիլով՝ ներսից զգուշորեն անցք բացելով:

Եփեք ջեռոցում 180 աստիճան ջերմությամբ: Բարի ախորժակ 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ