«Այս անգամ երկու տղամարդու սիրուհու կերպարում եմ». Ալեքսանդրա Սամոյլենկոն՝ նոր առաջարկի և բաց տեսարանների մասին

«Ավազե դղյակ». այսպես է կոչվում Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի նոր՝ 25 մասից բաղկացած հեռուստասերիալը, որը եթերում կլինի ապրիլի 7-ից: Հեռուստասերիալում նկարահանվում են Տիգրան Գասպարյանը, Լուիզա Ղամբարյանը, Արթուր Կարապետյանը, Անուշիկ Առաքելյանը, Անելիա Գուբրյանը, Վահագն Մարտիրոսյանը, Ալեքսանդրա Սամոյլենկոն։ Վերջինիս հետ BlogNews.am-ը զրուցել է հեռուստատեսային դադարի, նոր դերի և բաց տեսարաններում նկարահանվելու մասին:

«Ես հեռուստատեսային փորձ ձեռք եմ բերել Սոս Ջանիբեկյանի «Ցանկալի փեսացու» նախագծում: Ժամանակին տեսախցիկի առջև ամաչում էի խոսել, բայց ինձ համար դա արդեն սովորական է դարձել: Իհարկե, գովազդներում, տեսահոլովակներում նկարահանվել եմ, բայց այնտեղ խոսք չկար: «Ցանկալի փեսացուից» հետո ստացա առաջարկ նկարահանվելու «Չեյնջ» սիթքոմում: Քանի որ իմ հայերենը պարզ չէ, դրա համար հաճախ դերերը իմ կերպարին են հարմարեցնում»,- պատմում է Ալեքսանդրան, ով մեկ տարի հեռուստատեսային դադարից հետո սկսել է նկարահանվել «Ավազե դղյակ» հեռուստասերիալում, որտեղ խաղում է սիրուհու կերպարում:

«Ես մի քանի տարի առհասարակ բաց տեսարաններում չէի նկարահանվում ո՛չ ֆոտոսեսիաներում և ո՛չ էլ ինչ-որ գովազդային հոլովակներում: Հաշվի առնելով, որ ես ռուս աղջիկ եմ, շատերը կարծում են, որ պետք է միշտ բաց լինեմ, իսկ ես որոշեցի, որ չեմ նկարահանվելու: Իսկ երբ «Ավազե դղյակում» նկարահանվելու առաջարկ եղավ, սկզբնական շրջանում նեղվում էի, բայց դա ինձ համար ավելի շատ աշխատանք է։ Այդ տեսարաններից իմ անձնականը չի տուժում: Ըստ սյուժեի՝ ես երկու տղամարդկանց սիրուհի եմ։ Դա կարծես իմ ճակատագիրը լինի, քանի որ «Չեյնջում» էլ էի այդ կերպարում: Հուսով եմ՝ հաջորդ նախագծում երկու հոգու սիրուհի չեմ լինի»,-կատակում է դերասանուհին։

Ալեքսանդրան բաց տեսարաններում նկարահանվելու փորձ ունեցել է 2007 թվականին երջանկահիշատակ Սուրեն Թադևոյանի «Փախուստ» ֆիլմում. «Այն ժամանակվա համար դա բաց էր, և կարելի է ասել՝ այն ժամանակվա համար լավ չէր նկարահանված: Հիմա այնպես է նկարահանած, որ և՛ գեղեցիկ է, և՛ էսթետիկ: Ես միայն խնդրել եմ, որ այդ տեսարանները շատ գռեհիկ չերևան»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ՓԱԿԵԼ